ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղասյանի ոսկե ցատկը

Աղասյանի ոսկե ցատկը
23.07.2013 | 11:50

Պատանիների թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնության (Իտալիա, Ռիետի) եզրափակիչ օրը բացառիկ հաջող է եղել Հայաստանի ընտրանու համար: Եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդ փորձի ժամանակ ցույց է տվել 16,01 մետր արդյունք, որն այդպես էլ մնացել է անգերազանցելի: Պատվո հարթակին մեր տասնութամյա պատանուն հաջորդել են ֆինն Քրիստիան Պուլլին, ռուս Վլադիմիր Կոզլովը: Սա իսկապես նշանակալի հաղթանակ է բոլորիս համար, որովհետև նման կարգի առաջնություններում, ցավոք, մարզաձևի հայ ներկայացուցիչներն իրենց հաջողություններով այնքան էլ երես չեն տալիս մարզասերներիս: Հուսանք, որ Լևոնի պատանեկանն իր օրինաչափ զարգացումը կստանա նաև մեծահասակների մրցումներում, մեզանում կվերականգնվեն, մասնավորապես, Ռոբերտ Էմմիյանի թողած լավագույն ավանդույթները:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ